13 08 2019

Արայիկ Ղազարյանը չէր կարող լքել մարտական դիրքը․ ծառայակից ընկերոջ գրառումը

Արայիկ Ղազարյանը չէր կարող լքել մարտական դիրքը․ ծառայակից ընկերոջ գրառումը

Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի ծառայակից ընկեր Հովհաննես Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ըստ իս՝ Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։ Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում։ Համոզված եմ՝ նրան չե՜ն վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը չե՜ն ոտնահարել։ Նախքան զորացրվելս եղել եմ նրանց մարտական դիրքում։ Բոլորն էլ մեծ պատվով կատարում էին իրենց առջև դրված խնդիրը։ Արայիկի հետ զրուցել եմ, երբ նոր էր զորակոչվել բանակ։ Հանգիստ ու հավասարակշռված տղա է։ Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը։ Ադրբեջանական քարոզչամեքենան, ավանդույթի համաձայն, հատում է հնարավոր բոլոր եզրագծերը։ Եվ ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ «դավաճան» պիտակավորումներից։ Սխալ է։ Անցկացվում է ծառայողական քննություն»։

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ