Ռուսական Туту.ру պորտալի փորձագետները վերլուծել են հունիսի 1-սեպտեմբերի 1-ը գնված ավիատոմսերի տվյալները՝ կազմելով Մոսկվայից մեկնումների ամենատարածված ուղղությունների ցանկը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
Պարզվել է, որ ամենատարածված արտասահմանյան ուղղությունն այս տարվա ամռանը դարձել է Երևանը:
Մոսկվայից Երևան ժամանած ուղևորների թիվը կազմել է 5.9%` նախորդ տարվա 4․7-ի համեմատությամբ։
Երևանին հաջորդում են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը և Մոնտենեգրոյի Տիվատ քաղաքը: Գրեթե երկու անգամ կրճատվել է Մոսկվայից Թբիլիսի մեկնող ուղևորների թիվը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը