ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները օգոստոսի 8-ին բողոքի ակցիա արեցին Հայաստանում ԵՄ գրասենյակի և Բարձրագույն դատական խորհրդի դիմաց։
ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն նախատեսված դիմումը տվեցին գրասենյակի աշխատակցին, որտեղ նշված էին Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման և դատական համակարգի վրա ճնշումների 28 կետ։
ԲԴԽ դիմաց ակցիայի ընթացքում էլ խոսեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը