08 08 2019

Համալիրի տարածքում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը



Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով Երևան համայնքին տրամադրելվելու է 3 մլն 281 հազար դրամ։ Կառավարության՝ օգոստոսի 8-ի նիստում նախագիծն ընդունվեց։

Վարչապետ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ժամկետներում արձանը տեղադրված կլինի, ինչին ի պատասխան Պապիկյանը նշեց, որ դեռևս կոնկրետ ժամկետներ չկան։ 

«Պետք է խնդրեմ հանձնարարեք, որ պարբերաբար տեղեկացնեն՝ ուր է հասել գործը, հետևեք, որ այն շուտ տեղադրվի»,- ասաց Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ