07 08 2019

Աբովյանում այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ և 7 տնակ

Աբովյանում այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ և 7 տնակ

Օգոստոսի 7-ին, ժամը 11։29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ միկրոշրջանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 13:42-ին:

Այրվել են մոտ 16 հա բուսածածկույթ և 7 տնակ (մեկը՝ մոտ 8 քմ, մյուսները՝ յուրաքանչյուրը՝ մոտ 3 քմ): Մասամբ այրվել և ջերմահարվել է 200-250 պտղատու ծառ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ