Մոսկվայից Երևան կանոնավոր ուղևորափոխադրում է գործարկվել: Այն կիրականացվի «Օրեխովո» ավտոկայանից ամեն հինգշաբթի եւ կիրակի:
«Մեծահասակների համար ուղևավարձը կկազմի 3500 ռուբլի, մինչև 12 տարեկան երեխաների համար՝ առանձին տեղի տրամադրմամբ (ծննդյան վկայականի բնօրինակի տրմադրման դեպքում) մեծահասկաների ուղևավարձի արժեքի 50 տոկոսը: Ուղեբեռը արժեքը կկազմի 350 ռուբլի»,- հաղորդում է «Մոսգորտրանսի» մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ուղևորափոխադրումը կիրականացվի «Ֆորսաժ Ավիա» ընկերության կողմից սկսած օգոստոսի 8-ից: Ավտոբուսը Մոսկվայից Երևան կուղևորվի 15:30-ին: Տոմսերը կարելի է ձեռք բերել «Մոսգորտրանսի» դրամարկղերում կամ առցանց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը