«Ես խորապես ցնցված եմ վարչարարության խնդրի հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցողից: Սա այն բանի դասագրքային օրինակն է, թե ինչպես չպետք է լինի վարչարարությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Փաստաբանը նշեց, որ դիմումը ներկայացվել է դեռևս ապրիլ ամսին, սակայն քաղաքապետարանը ոչ մերժում ոչ էլ բավարարում է դիմումը:
Նա տեղեկացրեց, որ առաջին դիմումի թերությունը շտկել են և նորը հղել. «Իրավական գործընթացի արդյունքում գովազդի թույլտվություն արդեն ունենք, իսկ համապատասխան փաստաթուղթը՝ գովազդի տեղադրման թույլտվությունը, պետք է քաղաքապետարանը տա, այլապես կդիմենք ՀՀ վարչական դատարան: Մենք նոր դիմում էինք մուտքագրել քաղաքապետարան՝ այս անգամ կցելով պետտուրքի վճարման անդորրագիրը»: Փաստաբանը հիշեցրեց. «Քանի որ օրենքով սահմանված բոլոր ժամկետներն անցել են, իսկ պետական մարմինն ՝ ի դեմս քաղաքապետարանի, շարունակում է անգործության մատնվել, նույն օրենքի համաձայն, դիմող կողմը գովազդի իրավունք է ստանում՝ անկախ քաղաքապետարանի հետագա գործողություններից»:
Մանրամասն տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը