Ուկրաինայի Կիրիլովկա առողջարանային թաղամասում հայերի մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որը վերածվել է հրաձգության: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
Երկու խումբ անձինք բախվել են իրար։ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը սրտին դանակի հարված է ստացել և մահացել։
Բախումը տեղի է ունեցել Դնեպրոպետրովսկից ժամանած մարդկանց և տեղի բնակիչների միջև, որոնց թվում հայեր են եղել: Հրաձգություն հրահրողներին ձերբակալել են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը