«Եթե նա էր արել այդ հանցագործությունը, ինչո՞ւ հանցագործի դեմքը չեն ցուցադրում: Ես դա համարում եմ շինծու հայտարարություն, որպեսզի ժողովուրդը հանդարտվի և համարվի, որ հանցագործը վնասազերծված է: Դա մի հոգու արած գործ չէր, մի հոգին չէր կարող լինել և՛ Եռաբլուրում, և՛ Աշտարակում, և՛ Դավիթաշենում, և՛ Զովունիում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հիմնադիր Մանուշակ Ստեփանյանը՝ անդրադառանալով ոստիկանության կողմից բացահայտած ապրիլյան պատերազմին զոհվածների շիրմաքարերը պղծած կնոջը:
Ստեփանյանի կարծիքով ամեն ինչ սկսվում է դպրոցից և այդ հարցում լուրջ անելիք ունի Ազգային անվտանգության ծառայությունը. «Թեկուզ աղանդ կա, բա ի՞նչ է անում մեր ԱԱԾ-ն, ինչով է զբաղված»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը