01 08 2019

Մոմավառություն Եռաբլուրում՝ ի հիշատակ ապրիլյան զոհերի

Մոմավառություն Եռաբլուրում՝ ի հիշատակ ապրիլյան զոհերի

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները Եռաբլուրում հոգեհանգստի արարողություն և մոմավառություն իրականացրեցին՝ Ապրիլյան պատերազի հերոսների գերեզմանաքարերի պղծման դեպքից հետո: 

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական երիտասարդները՝ «Հաղթանակած» նախաձեռնությունը, պատրաստակամություն են հայտնել շուրջօրյա վերահսկողություն սահմանել «Եռաբլուրի» տարածքում։

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երեևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։

Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ