01 08 2019

Քննարկվում է զբոսաշրջային ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման հարցը



«ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ուսումնասիրում է միջազգային փորձը՝ զբոսաշրջային ընկերությունների կողմից պարտավորությունները քաղաքացիների նկատմամբ չկատարելու խնդիրները բացառելու նպատակով»,- այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրին:

«Մենք նաև պետք է աշխատենք ապահովագրական ընկերությունների հետ, որ դա թանկ չլինի մեր քաղաքացիների համար, բայց նրանք երաշխավորված կլինեն, որ նման իրավիճակներում այլևս չեն հայտնվի»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ