Հայաստանում հուլիսին «Գարդասիլ» պատվաստանյութ է ստացել 4943 մարդ: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ընթացիկ տարվա հունվարին մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել ընդամենը 76 մարդ: Ցուցանիշներն աստիճանաբար սկսել են աճել և փետրվարին կազմել են 431, մարտին՝ 833, ապրիլին՝ 1726, մայիսին 2377, հունիսին՝ 2202: Ընդհանուր առմամբ այս պատվաստանյութի ներդրումը սկսելուց հետո Հայաստանում կիրառվել է «Գարդասիլի» 14 հազար դոզա, ընդ որում՝ Թորոսյանի խոսքով, ոչ մի կողմնակի արդյունք չի գրանցվել։
«Հետևողականությունը տալիս է իր արդյունքները։ Հանրային առողջապահական և ոչ մի ապացուցողական ծրագիր չպետք է սասանվի բամբասանքի ու կեղծիքի ճնշման տակ»,- հայտարարել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը