30 07 2019

Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրսյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նրա պաշտպանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն հերթական անգամ միջնորդել էր դատարանին փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով։ Պաշտպանը որպես գրավի չափ առաջարկել էր  մինչև 25 մլն դրամ։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ