Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հուլիսի 31-ից Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների Վ. Փափազյան-Հ. Էմին հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:
Փոփոխության արդյունքում Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների նշված հատվածներում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը