Հուլիսի 28-ին ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:
«Վիրավորված պայմանագրային զինծառյողը` Վլադիմիր Օսիպյանը, Նոյեմբերյանի Զորական գյուղից է, նա ստացել է ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածք, նա մեզ մոտ է, վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, առաջիկայում կվիրահատվի»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը