Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ հուլիսի 29-ի Հուրգադա-Երեւան OTF 3701 չվերթը տեղի է ունենալու Եգիպտոսի ժամանակով 03։00-ին։ Միաժամանակ դեսպանատունը հայտնում է, որ օգոստոսի 1-ի և 5-ի ORANGE2FLY (A&R տուրօպերատոր) ընկերության տոմսեր ունեցող ուղևորների համար կազմակերպվելու է ևս մեկ հատուկ չվերթ օգոստոսի 1-ին։
Չվերթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները դեսպանությունը կտրամադրի լրացուցիչ։
Դեսպանատունը զբոսաշրջիկներին հորդորում է շարունակել պլանավորված հանգիստը և պարբերաբար հետևել դեսպանատան ֆեյսբուքյան էջին։
Բացված թեժ գիծն է +201207050580 +201225330432 էլ. փոստ. [email protected]։
Հիշեցնենք, որ հայաստանցի զբոսաշրջիկները տուրօպերատորի խաբեության զոհն են դարձել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը