«Մենք բոլորս կարիք ունենք, որ ֆինանսաբանկային համակարգն ավելի ընկալելի լինի հասարակության լայն շերտերի համար, իսկ դրա համար մեկ ճանապարհ կա՝ համագործակցել լրագրողական համայնքի հետ»,- ֆինասաբանկային դաշտի վերաբերյալ սեմինարի ամփոփոիչ միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ նկատելով, որ սեմինարներն այդքան հետաքրքիր չէին անցնի, եթե չլինեին լրագրողների սուր հարցերը:
Նշենք, որ Բանկերի միությունը և տնտեսական լրագրողների ակումբը լրագրողների համար կազմակերպել էին ֆինանսաբանկային ոլորտի վերաբերյալ սեմինար, որն անցկացնում էին ՀՀ բանկային համակարգի ղեկավար ներկայացուցիչները:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը