ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 15-21-ը գրանցվել է 867 դեպք, որից 609-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 168 կենցաղային կանչ, 507 հրդեհի ահազանգ, 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 79 մարդ:
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 63 դեպք, որից 29-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 13 դեպք, տուժել է 15 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը