Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի թանկացման հարց չի քննարկում. արձագանքելով տարածվող տեղեկություններին` իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ եւ սոցցանցերի օգտատերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը:
Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։
Երևանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա», - գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը