22 07 2019

Այդ թալանը շարունակվում է նաև այսօր․ Մարինա Խաչատրյան

Այդ թալանը շարունակվում է նաև այսօր․ Մարինա Խաչատրյան

Հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ըստ համացանցում տարածված տեղեկատվության և օդում ակտիվորեն պտտվող լուրերի, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց օրենքով հասանելիք ամենամյա արձակուրդը 2005 թվականից սկսած տրվել է մոտ 40 %-ով պակաս:

Մոտավոր հաշվարկը ցույց է տալիս, որ պաշտոնատար անձինք 2005 թվականից սկսած այս եղանակով յուրացրել են շուրջ 120 միլիոն դոլար, փաստորեն թալանելով մեր զինվորականներին ու նրանց հավասարեցված անձանց։

Փաստերը ցույց են տալիս, որ այդ թալանը շարունակվում է նաև այսօր։

Սկսում եմ թել առ թել բացել այս կծիկը և կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին սար ու ձոր չընկնել, թալանչիները հենց Ձե՛ր կողքին են, ուշադի՛ր նայեք։

Հ.Գ. Պարո՛ն Փաշինյան, ի դեպ Ձեզ շրջապատող մի շարք պաշտոնյաներ, Ձեր թիմակիցներ, ակտիվ քայլածներ ու գունավոր ծուխ վառածներ տեղյակ են այս շարունակվող թալանի մասին և լռում են (Ալեքսանդր Ղազարյանի ու Լենա Նազարյանի ականջը կանչի)»։

Հիշեցնենք, որ Yerevan Today-ը թեմային անդրադարձել էր 2018թ․ դեկտեմբերին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ