15 07 2019

Փաստացի մեր երկրում խաղաղ պայմաններում ամեն օր 2 մարդ է զոհվում. Նարեկ Մանթաշյան

Փաստացի մեր երկրում խաղաղ պայմաններում ամեն օր 2 մարդ է զոհվում. Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թվերը խոսում են...

Սույն թվականի հուլիսի 14 օրերի ընթացքում (ըստ մամուլի հրապարակումների) ՀՀ-ում տեղի է ունեցել 48 խոշոր ՃՏՊ, 5 վրաերթ, 2 ինքնասպանություն, 8 հանցագործություն՝ ուղղված մարդու կյանքի դեմ,, որոնց արդյունքում զոհվել է 27 մարդ, վիրավորվել՝76,  Միգուցե կապը ընկալելի չլինի, սակայն եթե մի երկրի վարչապետ, ով ամուսնությունների աճը կարող է վերագրել իրեն, ով գիրք վաճառելու թվի աճը վերագրում է իրեն, ուղղակի պատասխանատու է նաև այս թվերի համար, քանի որ սրանցից մեծ մասը թույլ վերահսկողության արդյունք են, փաստացի մեր երկրում խաղաղ պայմաններում ամեն օր 2 մարդ է զոհվում, և նման վարչապետ (գլխավոր հրամանատար) ունենալու պայմաններում Աստված չանի բայց պատերազմ սկսելու դեպքում կունենանք բազմապատիկ ավել»...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ