Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ս-400 զենիթահրթիռային համալիրի տարրերը Թուրքիա մատակարարելու կադրերը, այս մասին հաղորդում է Life-ը:
Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են ԶՀՀ-ի բաղադրիչներով բեռնված մեքենաները տեղափոխում բեռը դեպի ԱՆ-124 ինքնաթիռները: Թուրքիայում էլ բեռը բարձել են ռազմական օդանավակայանում:
«Թուրքիային ԶՀՀ Ս-400-ի բաղադրիչների մատակարարումն իրականացվում է թուրքական կողմի հետ կնքված պայմանագրի կետերը պահպանելով»,- հայտարարել է ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը