14 07 2019

Երևանի համար կլիմայական կանխատեսումն այնքան էլ լավը չէ. նախարար

Երևանի համար կլիմայական կանխատեսումն այնքան էլ լավը չէ. նախարար

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականների հետազոտությունը:

«Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականները շուրջ 500 քաղաքների համար հաշվարկել են կլիմայի փոփոխության հետևանքները (2000-2050թթ, 2 աստիճան բարձրացում):

Երևանի համար կանխատեսումը մեղմ ասած այնքան էլ լավը չէ, ամառը ջերմաստիճանը կավելանա մինչև 7.6, ձմեռը 5.2 աստիճանով, համադրելի կլինի Տաշքենտի այժմյան կլիմայի հետ:

Հայաստանում լայնամասշտաբ անտառպատումը և ջրամբարաշինությունը անհրաժեշտություն է»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ