«Այս բարեփոխումներին պետք է նախևառաջ հասարակությունը պատրաստ լինի, քանի որ եթե մենք ուզում ենք, որ կյանքի որակը լավանա, պետք է խստացնենք ստանդարտները»,- ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզին:
Անդրադառնալով Հայաստանում եվրոպական ստանդարտների ներդրմանը, Մհեր Գրիգորյանը նշեց. «Օրինակ՝ եթե անդրադառնանք երթևեկությանը, այն մեքենաները, որոնք մենք ունենք, դրանցով եվրոպական ստանդարտների երթևեկություն սահմանելն անհնարին է»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը