06 07 2019

Վերջին 25 տարվա ամենաուժեղ երկրաշարժը՝ Կալիֆոռնիայում



Լոս Անջելեսից 193 կմ հյուսիս ընկած հատվածում 7․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքին։

Associated Press-ը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով փլուզվել են շենքեր, ճանապարհներ, կա մի քանի վիրավոր։ Հիմնական վնասը կրել է Ջիջքրեստ քաղաքը, որի մոտ նախօրեին ևս երկրաշարժ էր գրանցվել՝ 6․4 բալանոց։ Այն դարձել է վերջին 25 տարում ամենաուժգինը։ Ամենաուժեղ ցնցումից հետո ևս 4 թույլ ցնցում է գրանցվել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ