News.am-ը գրել է. 2018թ. օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող տան վրա հարձակման կադրերը։ Առանձնատան բակում տեղադրված տեսանկարահանող սարքավորումների տեսագրություններից երևում է, որ առանձնատուն են մտնում ինքնաձիգերով զինված և դիմակավորված երեք անձ։
Ըստ գործի նյութերի՝ առանձնատուն մուտք գործած տղամարդիկ Հովհաննես Ռիժենկոն, Մայիս Մկրտչյանը և Գագիկ Դանոյանն են։
Կադրերից երևում է, որ առանձնատան սեփականատեր Արման Մկրտումյանը և նրա որդին՝ Գոռ Մկրտումյանը դուրս են գալիս առանձնատան բակ և փորձում վնասազերծել հարձակվողներին։
Համաձայն գործի նյութերի՝ Գոռ Մկրտումյանը «Վալտեր» տեսակի գազային ատրճանակով կրակել է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, ապա ծեծկռտուք է սկսվել վերջիններիս միջև։ Հայր և որդի Մկրտումյաններին հաջողվում է վնասազերծել Ռիժենկոյին, իսկ մյուսներին հաջողվում է դիմել փախուստի։
Նշենք, որ Մկրտումյանի տան վրա հարձակման գործը ներկայումս քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Գործով ամբաստանյալի կարգավիճակում է երեք անձ՝ Գագիկ Դանոյանը, նրա ընկերը՝ Հովհաննես Ռիժենկոն եւ դստեր ամուսինը՝ Մայիս Մկրտչյանը։ Երեքի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը