Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժինն աշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 9:00-18:00-ն:
«Նպատակն է թեթևացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը: Ոստիկանությունը հավաստիացրեց, որ նոր կադրերի ներգրավմամբ այս աշխատանքին պատրաստ կլինեն մինչեւ ամսվա վերջ, կոնկրետ օրը կհրապարակվի լրացուցիչ»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը