«Ինձ համար սարսափելի է հասրակության լայն շերտերի լուռ մնալն այն երևույթների մասին, որոնք տեղի են ունենում մեր շրջապատում և, ցավոք, շատերս ապրում ենք անգիտակցության մեջ: Այս ծրագրի շրջանակներում շատ գործ ունի ԵԽ-ն , նաև շատ գործ ունի անելու կառավարությունը, հասարակական սեկտորը և այլն»,- «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման և պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկի շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:
Փոխնախախարարը նշեց, որ ընտանեկան բռնությունը կանխարգելելու, պայքարելու տեսակետից երկու գործընթաց պետք է զուգահեռ իրականացվի. «Շատ կարևոր է այնպիսի միջավայրի ստեղծումը, որը կտանի ոչ միայն կանխարգելմանը, այլ նաև դատապարտմանը: Մենք բոլորս խոսում ենք կրթության մասին, բայց մոռանում ենք, որքան է մեզ կրթում շրջապատը»,- ասաց Անափիոսյանը:
Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին շատ փորձագետներ հակասական կարծիքներ են արտահայտել: Մասնավորապես փորձագետները նշում են, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ կոնվենցիայի իմաստով ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև ՆՈՒՅՆ սեռին պատկանող, ինչպես նաև ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆ հանդիսացող անձինք, ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը: Ինչպես նաև նշվում է, որ Ստամբուլյան կոնվենցիան միասեռ զույգերին իրավական կարգավիճակ տվող միջազգային փաստաթուղթ է։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը