29 06 2019

Հարևանների վեճն ավարտվել է 6 հոգու դանակահարությամբ․ Shamshyan.com

Հարևանների վեճն ավարտվել է 6 հոգու դանակահարությամբ․ Shamshyan.com

Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի, հայտնում է Shamshyan.com-ը: 

Ըստ կայքի՝ մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել 4-րդ փողոցի թիվ 15 և 13 տների դիմացից: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր: Ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են. «Մի կաթիլ մեղրի պատմություն է: Հարևաններով իրար են տվել ու եթե ոստիկանները օպերատիվ չժամանեին, բանը բանից կանցներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ