28 06 2019

Ես 15 տարի քննադատել եմ, բայց չեմ վիրավորել. Իմքայլական պատգամավոր



«Ատելության խոսքի դեմ պայքարը տեսնում եմ յուրաքանչյուրիս աշխատանքում, ապրելակերպում և գործելաոճում: Սոցցանցերում առկա այդ տխուր իրավիճակը, որ ով ում հասնում և ինչ բառապաշարով ուզում ինչ-որ բան է հասկացնում, պետք է իրենք հասկանան, որ այդ ճանապարհով չեն կարող հեռու գնալ, որովհետև ատելությունը չի կարող երբեք ստեղծել կառուցողական արդյունք, երկխոսություն ծնել, իսկ այսօր Հայաստանում մենք ամենաշատն ունենք երկխոսության պակաս, որն էլ ծնում է ատելություն, թշնամանք, հայհոյանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց իմքայալական պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նշեց, որ խնդրի կարգավորումը չի տեսնում որևէ օրենսդրական նախաձեռնությամբ. «Որովհետև ոչ մի օրենք չի կարող մարդու կամքի վրա այնքան ազդել, եթե նա ինքը չուզենա իր խոսքը, իրեն վերահսկել»,- ասաց Թովմասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ