18  06  2019

Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին նետել են պատուհանից

Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին նետել են պատուհանից

Ուկրաինայի Խարկով քաղաքում 18-ամյա հայ երիտասարդի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել։ Այս մասին հայտնում է ХарківTimes-ը:

Ֆիզկուլտուրային պետհամալսարանի ուսանող Արթուր Մարտիրոսյանն իրեն մտերիմ ադրբեջանցիների հետ պիկնիկի է գնացել, որի ընթացքում հասկացել է, որ ադրբեջանցիներն իր դեմ թակարդ են լարում՝ պայուսակի մեջ փորձելով թմրանյութ գցել։ Հայ ուսանողը փակվել է սենյակում, և սկսել ադրբեջանցիների թողած իրերը պատուհանից նետել, սակայն ադրբեջանցիները, կոտրելով դուռը և ծեծելով հայ ուսանողին, նրան պատուհանից նետել են։

Արթուր Մարտիրոսյանը հրաշքով ողջ է մնացել։ Այժմ նա կոնք-ազդրային ոսկորի և կոնքոսկրերի կոտրվածքներով հիվանդանոցում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ