17 06 2019

Վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարվել

Վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարվել

Երևանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա հայտնել է, որ պիլոտային ծրագիրը նախորդում է վերելակների համընդհանուր թարմացմանը:

Հակոբ Կարապետյանը ևս մի քանի լավ լուր է հայտնել: «Անցած շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է շուրջ 100 թափառող շուն: Շիրակի փողոցի արտաքին լուսավորության ցանցն ամբողջությամբ արդիականացվել է: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներ կտեղադրվեն նաեւ Բաբաջանյան փողոցում: Նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատուի փոխարեն տեղադրել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատու, ինչի արդյունքում կծախսվի շուրջ 60% էլ. էներգիա: Ամփոփելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ կատարած այցի արդյունքները՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ