Հունիսի 16-ին լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզոմ: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի, որը հանրակացարանային է, բնակիչները առավոտյան արթնացել են բակ մտած խոշոր տեխնիկայի ձայնից:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բնակիչները տարակուսել են, երբ իմացել են, որ բակ այցելած մի քանի անձինք իրենց հայտնել են, որ բակում իրենք օրինական հիմունքներով 12 հատ ավտոտնակներ են կառուցելու:
Բնակիչներն ասել են, որ բակը ծառայում է որպես երեխաների համար խաղահրապարակ և հորդորել են Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի նա իր հսկողության տակ վերցնի այս խնդիրը:
Բնակիչներն ասել են, որ եթե հարցը չլուծվեց, իրենք ստիպված այնպիսի ակցիաներ են անելու, ինչպիսի ակցիաներ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1 տարի առաջ, քանի որ վստահ ենք, որ նման ձևով խնդիրը հնարավոր կլինի լուծել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը