Ռուս զբոսաշրջիկների համար ԱՊՀ երկրների՝ ամառային հանգիստն անցկացնելու լավագույն վայրերի վարկանշային աղյուսակում ընդգրկվել է նաև Սևանա լիճը։ ТурСтат գործակալության կազմած ցանկում Սևանա լիճը 5-րդ հորիզոնականում է։
Նշվում է, որ ԱՊՀ երկրներում ամառը հանգստանալու առավելություններն են ազատ վիզային ռեժիմը, բնակիչների ռուսերենի իմացությունը, հյուրընկալությունը, մատչելի հանգիստը, տեղական համեղ խոհանոցն ու մրգերը:
Ցանկը գլխավորել է Ղազախստանի Բուրաբայ հանգստավայրը, երկրորդ հորիզոնականում Ղրղզստանի Իսիկ Կուլ լիճն է, երրորդում՝ Բելառուսի Նարոչ լիճը, 4-րդում՝ Բաքվում Կասպից ծովի ափին Ապշերոնի հանգստավայրերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը