Հունիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, Ալվանք և Շվանիձոր գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը