«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Այսօր առավոտյան փոստով ստացել եմ ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնի գրությունը, ուր արձանագրվում է, որ Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի եւ ընտանիքի անդամների դեմ մի խումբ ցուցարարների հարձակման պնդումը անհիմն է, չի եղել հարձակում, չի եղել խուլիգանություն, այլ պարզապես նրանք «բարձրաձայն արտահայտել են իրենց բողոքը» եւ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է։ Հիմա նորից տեղադրում եմ տեսանյութը։ Դուք դատեք։ Ավելի մանրամասն հետո կանդրադառնամ նյութին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը