Բագրատաշենի անցակետից շուրջ 2 շաբաթ է քաղաքացիները չեն կարողանում վերցնել իրենց բեռները, պատճառն այն է, որ նրանք անցակետում փորձել են առանց հայտարարագրել անցկացնել իրենց բեռների մի մասը:
«Մենք չենք ասում, որ անմեղ ենք, կամ մեր ոտքերն ամպոտ են, ունենք սխալներ, որոնք մենք ընդունել ենք: Մենք մինչև այս րոպեն չգիտենք՝ մեր գործով ովքեր են զբաղվում, մեզ ոչ մի տեղից տեղեկություն չեն տալիս: Իջևանի ԱԱԾ պետը տեղեկացրեց, թե որն է գործի թիվը, և ասաց՝ ճանապարհել են Երևան, սակայն գործի մասին ոչինչ չկա: Մենք լուրջ վտանգ ունենք՝ շատ հայ ընտանիքներ գնում են անդունդը: Մենք բոլորս էլ բանկերի վարկերի տակ ենք, իսկ այդ բեռները պահված են 15 օր արդեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիներից Քրիստինե Մանուկյանը:
Էջմիածին-Թուրքիա ուղղությունը սպասարկող «Ռուստուր» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Պողոսյանը նշեց, որ ավտոբուսը, որտեղ բեռներն են, և որն արդեն 15 օր կապարակնքված կանգնած է մաքսակետում, վարձակալությամբ է վերցրել, վերջինս պատկանում է ազգությամբ վրացու, որն ամեն օր զանգում և գումար է պահանջում:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը