04 06 2019

Խոշոր հրդեհ՝ Շիրակի մարզում․ տեսանյութ



ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 3-ին, ժամը 15:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաքար գյուղի 12-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաքար գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 01:42-ին: Այրվել են մարագի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ, ջերմահարվել՝ 80 քմ և բակում՝ պահեստավորած մոտ 2000 հակ անասնակեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ