01 06 2019

Բողոքի ակցիա՝ Նիկոլ Փաշինյանի առանձնատան՝ կառավարական ամառանոցների մոտ

Բողոքի ակցիա՝ Նիկոլ Փաշինյանի առանձնատան՝ կառավարական ամառանոցների մոտ

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը, մի քաղաքացի պլակատներով բողոքի ակցիա էր իրականացնում կառավարական ամառանոցների դիմաց։ Պաստառներից մեկի վրա գրված էր․

«Լավ է լինելու, բայց ո՞ւմ համար։

Ո՞ւր մնացին խոստումները և նախկին Նիկոլ Փաշինյանը։

Ոչխար կտա՞ս պահեմ»։

Մեկ այլ քաղաքացի տեսնելով ակցիան, նկարում էր։ Հարցին, թե ո՞րն է ակցիայի նպատակը, հեղինակը պատասխանեց․ «Էսօր համ երեխաների օրն ա, համ էլ իր օրն ա․ ինքը շուքով նշում է ծննդյան օրը, ժողովուրդը երեխեքի տոնը նշելու միջոցներ չունի։ Ու գնալով վատանում ա բոլորիս վիճակը»։

Քաղաքացուն մոտեցան ոստիկաններ և պահանջեցին պարզաբանել ակցիայի նպատակը, նկարահանեցին ցուցանակները, այնուհետև ցուցարարին խնդրեցին լքել տարածքը, քանի որ այն հատուկ պահպանության տարածք է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ