22 05 2019

Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Մայիսի 22-ին լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է, նա կդառնար 95 տարեկան։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։

Հայ մեծանուն շանսոնյեի ծննդյան օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ՝ ողջ օրվա ընթացքում հնչելու են նրա ստեղծագործությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ