22 05 2019

Երևանում կտեղադրվի ևս մեկ հուշատախտակ



Երևանում կտեղադրվի ակադեմիկոս Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնողհուշատախտակ։ Նման որոշում կայացվեց ավագանու նիստում։

Լևոն Փիրուզյանը ծնվել է 1937թ. Մոսկվայում: 1961թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964թ. աշխատել է ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում:

1965թ. եղել է լաբորատորիայի, այնուհետև՝ բժշկական կենսաֆիզիկայի բաժնի վարիչ:

1972-1984թթ. եղել է քիմիական միացությունների կենսաբանական փորձարկումների

գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն: 1980թ. եղել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ։

Լևոն Փիրուզյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են օրգանիզմում ախտաբանական պրոցեսների առաջացման, դրանց զարգացման և վերացման հարցերի, կենսաբանական օբյեկտների վրա արտաքին ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցության մոլեկուլային և բջջային մեխանիզմների ուսումնասիրությանը:

Լևոն Փիրուզյանը եղել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ԽՍՀՄ բժշկական արդյունաբերության նախարարության կոլեգիայի անդամ, ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, աստղագնացության միջազգային ակադեմիայի անդամ: Ակադեմիկոս Լևոն Փիրուզյանին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ, նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1975թ.), Հոկտեմբերյան հեղափոխության (1981թ.), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի ( 2008թ.), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի ( 2002թ.), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի ( 1997թ.) շքանշաններով:

Լևոն Փիրուզյանը մահացել է 2013թ.:

Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոց հ. 62 հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանի և ընտանիքի կողմից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ