22 05 2019

5 օր է՝ առևտրականները փակված են Բագրատաշենում․ News.am



Արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առեւտրականները պնդել են, որ 5–րդ օրն է իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։

NEWS.amի հետ զրույցում Քրիստինա Մանուկյանը, որը զբաղվում է Թուրքիայից ապրանքների ներկրմամբ պատմել է, որ մայիսի 18–ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերություններ, որոնք սպասարկում են առեւտրականներին, հասնելով Բագրատաշենի մաքսակետ խնդրի առաջ են կանգնել։

«Թուրքիայից բեռը բերել ենք երեք տարբեր տուռերով, չգիտես ինչպես ստացվեց բեռները խառնվեցին իրար, սակայն մաքսազերծումները ճիշտ անուններով են կատարվել, փաստաթղթերը կան, հիմա չենք կարողանում ապացուցել, թե բեռներից որն ումն է»,–պատմել է Մանուկյանը՝ նշելով, որ մաքսակետում  հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։

«Արդեն 5–րդ օրն է ԱԱԾ–ի Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված  հսկում են մեզ, մենք էլ անգարում մնացել ենք մեր բեռի կողքը թույլ չենք տալիս տանեն»,–պատմել է զրուցակիցը։

 Նա միաժամանակ նշել է, որ բանը հասել է նրան, որ առեւտրական կանանցից մեկը սպառնացել է հենց անգարում ինքնասպան լինել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ