Antifake.am-ը գրում է. «Մայիսի 20-ին առավոտյան 8:00-ից փակվել են Երևանի մի շարք դատարանների և որոշ մարզերի դատարանների մուտքերն ու ելքերը։
Երևանում և մարզերում դատական իշխանության գործունեության արգելափակման գործընթացին մասնակցել են օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ։ Նախորդ մասում antifake.am-ը ներկայացրել էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ տասնյակ պատգամավորների, մասնավորապես՝ Վարազդատ Կարապետյանին, Հայկ Սարգսյանին, Գևորգ Պապոյանին, Նարինե Թուխիկյանին, Ռուստամ Բաքոյանին, Սոս Ավետիսյանին, Բաբկեն Թունյանին, Մարիա Կարապետյանին, Նիկոլայ Բաղդասարյանին և Արման Եղոյանին։
Այս մասում ներկայացված են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ տասնյակ պատգամավորներ, մասնավորապես՝ Երևանում և մարզերում դատարանների մուտքերի ու ելքերի արգելափակմանը մասնակցած Լենա Նազարյանը, Լիլիթ Մակունցը, Հայկ Կոնջորյանը, Նազելի Բաղդասարյանը, Կարեն Սարուխանյանը, Արամ Խաչատրյանը, Հրաչյա Հակոբյանը, Լուսինե Բադալյանը, Սուրեն Գրիգորյանը, Մխիթար Հայրապետյանը։
Շարունակելի»...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը