20 05 2019

Ցուցարարները թույլ չտվեցին քաղաքացուն մասնակցել իր դատավարությանը



Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց մայիսի 20-ին միջադեպ տեղի ունեցավ։ Քաղաքացին, որը պնդում էր, որ իր դատավարությունն է այսօր, չկարողացավ մուտք գործել դատարան. ցուցարարները թույլ չտվեցին նրան մտնել ներս։

«Իմ դատավարություն է, ես պարտավոր եմ ներկայանալ, գոնե ոստիկանները տեսնեն, որ եկել եմ»,–ասում էր նա։

Քաղաքացուն, սակայն, ցուցարարները թույլ չտվեցին մտնել դատարան՝ ասելով, որ իրենք են որոշողը։

Տեսանյութը՝ Hraparak.am-ի: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ