Մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 17:01-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:01-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.840 և արևելյան երկայնության 44.300 աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Սպիտակից 3 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սպիտակ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը