09 05 2019

Անկախության 28-ամյակի տոնակատարությունների էպիկենտրոնը Գյումրին է լինելու

Անկախության 28-ամյակի տոնակատարությունների էպիկենտրոնը Գյումրին է լինելու

2019-ի Սեպտեմբերի սեպտեմբերի 21-ի տոնակատարությունները կնշվեն Գյումրիում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019-ի Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 28-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունների Էպիկենտրոնը լինելու է Շիրակի մարզում, մանավորապես՝ ՀՀ մշակութային մայրաքաղաք՝ Գյումրիում: Այսուհետ ամեն տարի այդ օրվա միջոցառումների զգալի մասը կենտրոնանալու է ՀՀ տաս մարզերից որևէ մեկում:

Խթանենք համաչափ զարգացումն ու ներքին զբոսաշրջությունը»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ