08 05 2019

Խաժակյանը Մարությանին հիշեցնում է չկատարած խոստումների մասին



Քաղաքապետարանում ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում հիշեցեր դեռևս 2017 թվականին քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որտեղ նա նշել էր, թե հուսահատության գազելներից, մահվան վերելակներից ելք կա...

«Օրեր առաջ մայրաքաղաքում այրվեց այդ հուսահատության գազելներից մեկը: Հանրային տրանսպորտի վիճակն էլ ավելի է վատթարացել, և քաղաքացիները հարցնում են Ձեզ՝ պարո՛ն Մարության, տրանսպորտի խնդրի լուծմանը 0,01 նանոմետրով հասնելու համա՞ր եք փորձում կրկնապատկել Ձեր աշխատավարձը: Մենք թերթում ենք Ձեր պաշտոնավարման 8-րդ ամիսը և քմծիծաղով ենք վերհիշում մահվան վերելակների փոխարինման Ձեր աշխարհացույց սխեման, քաղաքապետարանի պարտատոմսեր թողարկելու վերաբերյալ: Լավ է, որ այլևս նման մտքեր չեն հնչում, բայց շատ վատ է, որ երևանցին շարունակում է իր տուն մտնել՝ հատելով մահվան վերելակի շեմը, որի անվտանգ շահագործման պատասախանատուն այլևս Դուք եք»,- ասաց Խաժակյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ