«Բոլորս շատ լավ գիտենք, որ բոլոր գերատեսչություները, պետական մարմինները աշխատում են պարգևավաճարների համակարգով: Այսինքն կան աշխատավարձներ, որոնք բավականին ցածր են և դրանց կոմպենսացիան արվում է պարգևավճարների ձևովով: Մենք ուզում ենք մեկ քայլ առաջ կատարել և ավելի թափանցիկ գործել, պարգևավճարները գումարվում են աշխատավարձերին»,- քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետը հայտնեց, որ սա ավել ծախս չէ քաղաքապետարանի համար, այլ պարգևավճարների, բյուջեի հաշվին է կատարվում. «Պարգևավճարները վերածվելու են աշխատավարձի»,- ասաց քաղաքապետը:
Նա նշեց, որ ցանկացել է հրաժարվել իր աշխատավարձի բարձրացումից, բայց օրենքը թույլ չի տվել. «16 տարեկանից աշխատել եմ, այս տարիքիս բավականին ապահոված եմ, ես այստեղ եմ հեղափոխության սկզբունքները պահպանելու համար»,- ասաց քաղաքապետը և հավելեց, որ ավելացած գումարն ուղղելու է բարեգործությանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը