Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը մեկնարկել է ՄԱԿ-ի հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը։ Կարգախոսն է «Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր»: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր օրինակով ցուցադրել է ճանապարհային երթևեկության անվտանգության կարևորությունը. «Ցանկանում եմ փորձենք վերաիմաստավորել մեր կողմից մի թեթև անհարմար նստելը կամ երեխային մի թեթև անհարմարություն պատճառելը այն օգուտի հետ, որ դա տալիս է մեզ: Մենք փորձում ենք այս ամենը խրախուսելով փրկել երեխաների և մեր բոլորիս կյանքերը»,- ասաց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը