03 05 2019

Երևանում լեհ զբոսաշրջիկ է անհետ կորել․ դեսպանատուն

Երևանում լեհ զբոսաշրջիկ է անհետ կորել․ դեսպանատուն

Հայաստանում անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը: Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը հաղորդում է․

«Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին: Վերջինս Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Սույն թվականի ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երևան հյուրանոցում: 

Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ, և մինչ օրս նրա մասին որևէ տեղեկություն չկա: Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում: Նրա գտնվելու վայրը պարզելու գործում կարող են օգտակար լինել Հայաստան այցի ժամանակ արված լուսանկարները: Հնարավոր է, որ լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը լինի վարորդը, ում հետ Դանիելը ճանապարհորդել է Հայաստանում: Դանիելի բնութագրիչ առանձնահատկություններից այն է, որ նրա աջ ոտքը կաղում է:

Դանիելի վերաբերյալ ցանկացած տեղեկության դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Երևանում ԼՀ դեսպանության հետ՝ զանգահարելով +374 91426885 հեռախոսահամարին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ